«ՆԵՍՏԱ ՊԵՌԼԻՏ» ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել հափշտակության և կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար

2026 թվականի սեպտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան է ստացվել Դ․Գ․-ի վերաբերյալ քրեական գործը։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով իրեն վստահված գույքը հափշտակելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար։ Ըստ մեղադրանքի՝ «ՆԵՍՏԱ ՊԵՌԼԻՏ» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում՝ 2022 թվականի հունվարի 31-ից մինչև 2023 թվականի մայիսի 12-ը, ընկերության միջոցներից առանց օրինական հիմքերի իր և իրեն պատկանող «Պեռլիտ Հոլդինգ» ՍՊԸ-ի հաշվեհամարներին փոխանցել, ինչպես նաև այլ հաշվից կանխիկացրել է ընդհանուր 5,472,063 դրամ։ Գործը մակագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին։Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Մեղադրական եզրակացությունը

Դ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով «ՆԵՍՏԱ ՊԵՌԼԻՏ» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը, մեկ միասնական դիտավորությամբ, 2022 թվականի հունվարի 31-ից մինչև 2023 թվականի մայիսի 12-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, հափշտակել է իրեն վստահված’ փաստացի և իրավաբանորեն նրա տնօրինմանն ազատ կամքով հանձնված առանձնապես խոշոր չափերով գույքը, ինչպես նաև 2022 թվականի օգոստոսի 26-ին օգտագործել է իրավաբական նշանակություն ունեցող փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ:

Այսպես.

Դ․Գ․-ն, 2021 թվականի դեկտեմբերի 7-ից զբաղեցնելով «ՆԵՍՏԱ ՊԵՌԼԻՏ» ՍՊ ընկերության տնօրենի պաշտոնը, նշված ընկերության կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում, ի թիվս այլնի, օժտված լինելով ընկերության անունից գործարքներ կատարելու և ընկերության ֆինանսական միջոցները տնօրինելու լիազորությամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, Ա․ Բ․-յի կողմից որպես ներդրում ընկերության, ինչպես նաև Գուրգեն Գրիգորյանի բանկային հաշվեհամարներին տարբեր արժույթներով և տարբեր ժամանակահատվածներում փոխանցված գումարներից, 2022 թվականի հունվարի 31-ից մինչև 2023 թվականի մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում, «ՆԵՍՏԱ ՊԵՌԼԻՏ» ՍՊ ընկերության բանկային հաշվից իր և իրեն պատկանող «Պեռլիտ Հոլդինգ» ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարներին մաս-մաս առանց օրինական հիմքերի փոխանցել է ընդհանուր՝ 3.882.333 ՀՀ դրամ գումար, իսկ Գ․Գ․-ի բանկային հաշվեհամարից կանխիկացվել և ստացել է 1,589.730 դրամ գումար՝ այդ կերպ Դ․Գ․-ի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 5.472.063 ՀՀ դրամ գումարը:

Դ․Գ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով։

Մեղադրյալի նկատմամբ որխես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք և համակցված այլընտրանքային խափանման միջոց է կիրռավել նաև գրավ։

Leave a Comment