Ուկրաինական անօդաչու սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Սոչիի ուղղությամբ

4 Սեպտեմբերի, 2026

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը սեպտեմբերի 4-ի գիշերը զանգվածային հարձակում են իրականացրել Սոչի քաղաքի և Սիրիուս ավանի ուղղությամբ, The Moscow Times-ի փոխանցմամբ՝ հայտնել են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից։

Հարձակման հետևանքով հարվածի տակ է հայտնվել նավթաբազան, որտեղ հրդեհ է բռնկվել, ինչպես նաև մի քանի բնակելի տներ և շենքեր։ «Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան»,– նշել են օպերատիվ շտաբում՝ տեղի բնակիչներին կոչ անելով չհրապարակել հարձակման հետևանքների կադրերը։

Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքի տվյալներով՝ անօդաչու սարքերի թիրախը «Ռոսնեֆտ» ընկերությանը պատկանող Ադլերի նավթաբազան է եղել։

Leave a Comment