Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

2026 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ստացվել Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործը։ Նախկին պաշտպանության նախարարին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Գործը մակագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին։ Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, անցել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել մի շարք անձանց իրավունքներին և օրինական շահերին:

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին մասով և 441-րդ հոդվածի 1-ին մասով։

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

 

Leave a Comment