Թել Ավիվը Իրանում իշխանափոխության, Թեհրանը՝ իր պաշտպանական դոկտրինի փոփոխության մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ արտաքին քաղաքականության ոլորտում իր երկրի գլխավոր խնդիրը Իրանում իշխանափոխությունն է։ Նրա կարծիքով՝ այժմ այդ նպատակը «հասանելիության սահմաններում է»։

Այս հայտարարությունը նա արել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբում Ռոշ հա-Շանային (հրեական Նոր տարին) նվիրված հանդիսությանը։

«Ես վստահ եմ այս սպառնալիքը՝ այլ կերպ ասած՝ այս ռեժիմը, տապալելու մեկընդմիշտ վերացնելու մեր կարողության վրա։ Դա անհնարին չէ։ Դա լիովին իրագործելի է»,- նրա խոսքերն է մեջբերում The Times of Israel- ը։

Իսրայելի վարչապետը նշել է, որ այժմ Իրանի իշխանությունը «ավելի թույլ է, քան՝ երբեւէ» եւ «պայքարում է գոյատեւման համար»։

ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Իրանի դեմ փետրվարի 28- ին սկսված ռազմական գործողությունների հենց սկզբում Թել Ավիվը հայտարարել էր, որ նպատակը Իրանում իշխանափոխություն է, քանի որ այդ վարչակարգը սպառնում է իսրայելցիների անվտանգությանը։

Իր հերթին Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը նույն օրը՝ նախօրեին, հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները Իսլամական Հանրապետության նկատմամբ փոխել են երկրի պաշտպանական ռազմավարությունը, հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը։

«Այսուհետեւ մեր պատասխանը կլինի ասիմետրիկ, բազմամակարդակ եւ ագրեսորին անվտանգությունից զրկող»,- գրել է Արեֆը X սոցիալական ցանցում։ —

Նրա խոսքով՝ «ամերիկացիները պետք է մտածեն բենզինի եւ վառելիքի պաշարների մասին», քանի որ «ԱՄՆ-ի տնտեսությանը սեւ ամիսներ են սպասվում»։

Leave a Comment