Ռուսաստանի Տուլայի մարզում ՀՕՊ ուժերը մեկ օրվա ընթացքում խոցել են 36 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է մարզպետ Դմիտրի Միլյաևը։
Նրա խոսքով՝ վերջին հարձակման ժամանակ ոչնչացվել է ևս երեք ԱԹՍ։ Տուժածներ չկան, նախնական տվյալներով՝ շենքեր և ենթակառուցվածքներ չեն վնասվել։
Մարզում շարունակում է գործել ԱԹՍ-ների հարձակման վտանգի ռեժիմը։