Բելառուսի Պետական ստանարտն արգելել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանելու պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պետստանդարտի հաղորդագրւթյան համաձայն՝ Արմավիրի մարզում հայկական «ՄԱՊ» ՓԲԸ-ի կողմից արտադրված ութ տարեկան «Երևան 2800» կոնյակը համարվել է վտանգավոր արտադրանք։
«Փորձարկումները ցույց են տվել, որ «դաբաղանյութերի զանգվածային կոնցենտրացիան», 0.3 գ/դմ3 նվազագույն չափանիշով, կազմել է 0.14 ± 0.01 գ/դմ3։ Սա ցույց է տալիս, որ արտադրանքին տրվել է որոշակի տեսք և որոշակի հատկություններ, որոնք չեմ կարող նույնականացվել որպես այդ արտադրանք», – հաղորդել է Պետական ստանդարտը։
Արտադրանքի վաճառքը, ներմուծումը և շրջանառությունն արգելվել է, իսկ համապատասխանության գնահատման փաստաթղթերը դադարեցվել են։
Ապրիլին Ռուսաստանի ալկոհոլային և ծխախոտի շուկաների վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսալկոգոլտոբակկոնտրոլ») հայտարարել էր «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի արտադրանքում խախտումների մասին և հայց է ներկայացրել դատարան:
