
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում ավարտվել է Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը: Շուրջ 6 ժամ տևած նիստի ընթացքում դատարանը քննում էր նրա կալանքը երկարաձգելու միջնորդությունը։
Գագիկ Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը տեղեկացրեց, որ դատարանը որոշումը կհրապարակի վաղը: