Սևանում տեղական տուրքերի դրույքաչափերը կփոխվեն․ նոր նախագիծ

Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2026 թվականի տեղական տուրքերի և դրույքաչափերի վերաբերյալ գործող որոշման մեջ։ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում 2026 թվականին կատարված մի շարք փոփոխություններով և լրացումներով։

Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու՝ 2025 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերը և դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 125-Ն որոշման մեջ թիվ 1 Հավելվածում   լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2026թվականի մարտի 25-ի «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  N 129-Ն, 2026թվականի ապրիլի 7-ի «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  N 140-Ն, 2026թվականի հուլիսի  3-ի «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  N 332-Ն, 2026թվականի հուլիսի 3-ի «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 338-Ն օրենքների պահանջներով։

Առկա իրավիճակը

Անհրաժեշտություն է առաջացել որոշման նախագծում կատարելու լրացումներ՝ պայմանավորված օրենսդրությունից բխող պահանջներով։ 

Կարգավորման առարկան

Լրացումներ կատարելու գործընթացն ապահովվում է  «Տեղական ինքնակառավարման մասին»«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքներով: 

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը 

Համայնքի բյուջեի եկամուտների՝  տեղական տուրքերի և վճարների արդյունավետ և օրենսդրությանը համապատասխան հավաքագրման ապահովում։ 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված  անձինք են՝

         – համայնքի ղեկավար

         – համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտականեկամուտների հաշվառման և հավաքագրման բաժին

Leave a Comment