Թրամփը հայտարարել է, որ կանադացի քաղաքական գործիչների համար ձեռնտու է իրեն որպես «թշնամի» ներկայացնելը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կանադացի քաղաքական գործիչների՝ այդ թվում՝ վարչապետ Մարկ Քարնիի համար ձեռնտու է իրեն որպես «թշնամի» ներկայացնելը՝ մինչև Կանադայի տնտեսության փլուզումը։

«Կանադացի քաղաքական գործիչների, օրինակ՝ վարչապետ Քարնիի համար շատ հարմար է նախագահ Դոնալդ Թրամփին «թշնամի» դարձնելը՝ մինչև իրենց տնտեսության փլուզումը», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ Կանադայի տնտեսության փլուզումից հետո նման քաղաքականությունը լուրջ հետևանքներ կունենա կանադացի քաղաքական գործիչների համար։

«Պարզապես հետևե՛ք», — հավելել է ամերիկացի առաջնորդը։

Ավելի վաղ Քարնին հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել, հենց որ Վաշինգտոնը պատրաստ լինի դրան։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Bloomberg-ը, ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները վերջին պահին ձախողվել են՝ ենթադրաբար ԱՄՆ առևտրի նախարարի պատճառով։

Leave a Comment