Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադայի տնտեսությունը կարող է փլուզվել, եթե երկրի քաղաքական ղեկավարությունը շարունակի իրեն ներկայացնել որպես «թշնամի»։


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թրամփն այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում՝ արձագանքելով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հայտարարություններին։


ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային հարաբերությունները վերջին շաբաթներին կտրուկ սրվել են։ Վաշինգտոնը օգոստոսին 50 տոկոս մաքսատուրք է սահմանել շուրջ 20 միլիարդ դոլարի կանադական ապրանքների նկատմամբ։ Ի պատասխան՝ Կանադան հայտարարել է ամերիկյան ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին։ Դրանք նախատեսվում է ուժի մեջ մտցնել սեպտեմբերի 8-ից։


 


Leave a Comment