Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիր կնքել, երբ Վաշինգտոնը պատրաստ լինի դրան։
«Մենք պատրաստ ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ և կնքել այս գործարքը, երբ ամերիկացիները պատրաստ լինեն», – լրագրողներին ասել է Քարնին։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Bloomberg-ը, ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները վերջին պահին ձախողվել են՝ ենթադրաբար ԱՄՆ առևտրի նախարարի պատճառով։
Երբ Քարնիին խնդրել են մեկնաբանել ամերիկյան կողմի այն պնդումները, թե Օտտավան մերժել է առաջարկված գործարքը ներքաղաքական նկատառումներով, նա հայտարարել է, թե ԱՄՆ կառավարության անդամներին չի համարում կանադական քաղաքականության գծով փորձագետներ։