ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնել է Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
Փաստաբանի խոսքով՝ որոշման հրապարակման ժամը դեռևս հայտնի չէ։
Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեջ։