Թուրքիայում Ահմեթ Դավութօղլուի դեմ հետաքննություն է սկսվել


Միջազգային


Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նկատմամբ՝ «նախագահին վիրավորելու» մեղադրանքով։ Այս մասին գրում է Anadolu-ն:

Պատճառը քաղաքական գործչի՝ 2022 թվականի ապրիլի 14-ին հրապարակված հայտարարություններն են։ Հաղորդվում է, որ մի քանի տարի անց համապատասխան գրառումները կրկին սկսել են ակտիվորեն տարածվել սոցիալական ցանցերում, ինչից հետո դատախազությունը հետաքննություն է նախաձեռնել։

Դավութօղլուն 2026 թվականի հուլիսի 29-ին հայտարարել էր իր քաղաքական կարիերան ավարտելու մասին։


Leave a Comment