Վույ-վույ-վույ, մի տեսեք, թե ինչ էժան թատրոն է բեմադրում մեր սիրելի վարչապետը: Բռնել ու քրեական վարույթ են սկսել «88» ցանցի նկատմամբ: Ենթադրաբար՝ հեսա կպարզվի, որ ՀԴՄ քիչ են խփել ու կտուգանեն: Ի դեպ, չար լեզուների պնդմամբ, անգամ դա կլինի սուտ, որովհետև ըստ օդում կախված լուրերի, «88»ում ինչ-ինչ, բայց քիչ ՀԴՄ խփելու խնդիր ոչ միայն չկա, այլ ճիշտ հակառակը՝ ՀԴՄ խփում են շատ ավելի շատ, քան փաստացի շրջանառությունն է:
Մենք իհարկե չենք հավատում այդ չար լեզուներին, որոնք անամոթաբար ակնարկում են, որ դա արվում է աշխրահի ամենաճշմարտախոս մարդու ու յուր պարտնյորշայի սև քեշը լվալու համար, որովհետև բոլորս էլ գիտենք, որ Նարեկ Նալբանդյանը ՈՐԵՒԷ կապ չունի Նիկոլի ու Աննա Հակոբյանի հետ, բայց չար լեզուները կտրելու, ինչպես նաև իրավապահ համակարգում ազդարարված խլուրդների որսի շրջանակում մեր «Փորսուղ» Նիկոլին կառաջարկեի հետևյալը.
Դավայ քրեական վարույթ նախաձեռնել տուր, որպեսզի պարզեն, թե ինչ հրաշքով է ստացվել, որ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող առանձնատան կալանքը մեկ օրով վերացվել է ու նույն օրը ձեռք է բերվել Նիկոլի ու Աննա Հակոբյանի հետ Ո-ՐԵ-ՎԷ կապ չունեցող Նարեկ Նալբանդյանի կողմից:
Հ.Գ. Հերիք ա մարդկանց անասունի տեղ դնես, այ պրիդուռոկ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: