Նիդերլանդների կենտրոնական բանկը ոսկու պաշարների մի մասը ԱՄՆ-ից և Կանադայից տեղափոխել է Մեծ Բրիտանիա՝ Լոնդոն:
Կարգավորիչն իր որոշումը բացատրել է այսպես․ «Աճող աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում, Նիդերլանդների Կենտրոնական բանկն ուժեղացնում է ճգնաժամային իրավիճակներին պատրաստվածությունը։
Նիդերլանդների ոսկու պաշարների իրացվելիության և առևտրի համար հասանելիության բարձրացումն այս նախապատրաստության մի մասն է։
Բացի այդ, պաշարների առավել հավասարաչափ բաշխումը Հյուսիսային Ամերիկայի, Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների միջև թույլ է տալիս դիվերսիֆիկացնել ռիսկերը և ճգնաժամի դեպքում ապահովել ոսկու ավելի արագ հասանելիություն»։
Ընդհանուր առմամբ 2026թ մարտից օգոստոս Նիդերլանդների կենտրոնական բանկը Լոնդոն է տեղափոխել մոտ 86 տոննա ոսկի՝ մոտ 12 միլիարդ դոլար արժողությամբ։ Մինչ տեղափոխումը Նիդերլանդների ոսկու պաշարներից 313 երեք տոննան պահվում էր ԱՄՆ-ում և Կանադայում։