Ստամբուլի կաշվեգործական արդյունաբերական գոտում գտնվող գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ հրշեջ հաշվարկներ։ Կրակի դեմ պայքարը շարունակվում է։
Հրդեհը բռնկվել է մոտավորապես ժամը 10:30-ին։ Բռնկման պատճառն առայժմ հայտնի չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: