Իրազեկում. 2026 թվականի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման վերաբերյալ

Սեպտեմբերի 1-ից մեկնարկել է սեպտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը։ Հիշեցնենք, որ կենսաթոշակի քարտով անկանխիկ գործարքների դեպքում քաղաքացիներին տրամադրվում է 20% հետվճար՝ մինչև 10,000 դրամի չափով։ Iravaban.net֊ը տեղեկանում է ՀՀ միասնական սոցիալական ծառայությունից։

Հետվճարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով՝ ՀՀ տարածքում գործող առևտրի և ծառայությունների մատուցման կետերում քարտային վճարումներ կատարելու դեպքում։

Հիշեցնենք, որ կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվում է յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրվանից:

Leave a Comment