Ու՞մ երեխաների կյանքի հաշվին եք Ռուսաստանի դեմ թշնամանում. Բագրատ Միկոյան

3 Սեպտեմբերի, 2026

«Ամեն ինչ բերում է նրան, որ իր հենց մոտիվն ու նպատակը ի սկզբանե Հայաստանի վիլայեթացումն էր։ Այսինքն՝ վերադառնամ իր խոսույթին՝ «Արցախը հանձնեցի, որ ազատվենք»։ Իրեն թվացել է, որ Արցախով է Ռուսաստանն այստեղ ներկա, թուրքական ներգրավվածությունը դրանով է թուլանում։ Այսինքն՝ հանձնեմ, որ ազատվենք դրանից։ Ամբողջ տրամաբանական շղթան բերում է նրան, որ ի սկզբանե իր նպատակն ու մոտիվը դա է եղել։

Եվրամիություն գնալը Հայաստանից շատ-շատ հեռու է, որովհետև եվրոպական պաշտոնյաներն իրենք են ասում։ Նույն Նիկոլ Փաշինյանն ինքն է, երբ մեկ-մեկ, երևի, անկեղծանում է կամ զգում է, որ մարդիկ պետք է ասեն՝ բա ո՞ւր է այդ Եվրամիությունը, ասում է՝ դե գիտեք, այդ այլընտրանքը չկա։

Այսինքն՝ շատ պարզ է, որ հիմա, այս պահի դրությամբ, կարևորագույն կետը նա է, որ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանից հայերի ձեռքով հնարավորինս հանեն»,- այս մասին 5-րդ ալիքի հրացազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment