Ձերբակալվել են 6 անձ, այդ թվում՝ ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյաներ – Նորություններ 03.09.2026

 Ձերբակալվել են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժանմունքների պաշտոնատար անձինք, հաղորդում է NEWS.am-ը:

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին այս տեղեկությունը՝ հայտնելով հետևյալը. «Ի պատասխան հաստատում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժանմունքների ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք:

Վերջիններս մեղադրվում են քաղաքաշինական նորմերի խախտմամբ կառուցված շինությունների համար դրական եզրակացություն տալու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու համար»։

 

Leave a Comment