Իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ՝ այդ թվում՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժանմունքների ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք. Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Վերջիններս մեղադրվում են քաղաքաշինական նորմերի խախտմամբ կառուցված շինությունների համար դրական եզրակացություն տալու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու համար»,-ասացին կոմիտեից։
