Ռուսական ռազմաբազան դուրս կբերվի՞ Հայաստանից․ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է թեմային

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ ՌԴ ռազմաբազայի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նա հայտարարեց, որ Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի իր ռամզաբազան դուրս բերել Հայաստանից։ «Մենք այս ընթացքում ոչ մի անգամ Ռուսաստանի ռազմական բազայի հարցը չենք բարձրացրել, և այնպես էլ չէ, որ մենք համարում ենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է։ Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել։ Բայց մենք այս ընթացքում այդ հարցերը երբեք չենք բարձրացրել»,- ասաց Փաշինյանը՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Բիշքեկում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի թեմային անդրադարձել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ եթե  Հայաստանին Գյումրիի ռուսական ռազմաբազան պետք չէ՝ մենք կգնանք թեկուզ վաղը։

Ավելի վաղ՝ 2026 թվականի փետրվարին Վարշավայում պատասխանելով դիվանագետների և վերլուծաբանների այն հարցին, թե արդյոք հայկական կողմը դիմել է Մոսկվային բազան դուրս բերելու խնդրանքով, Փաշինյանն ընդգծել է, որ նման նախաձեռնություններ չեն եղել։

Leave a Comment