Ռուսական բանակը հարվածեր է հասցրել Օդեսային. կան մեծ թվով վիրավորներ


Միջազգային


Ռուսական զորքերի կողմից գիշերային հարձակման հետևանքով Օդեսայում 21-հարկանի բնակելի շենքին հասցված հարվածի հետևանքով տուժել է 17 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։

Աս մասին իր Telegram-յան ալիքում հայտնել է Օդեսայի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Նրա խոսքով՝ հարվածի հետևանքով վնասվել են 10-րդից մինչև 17-րդ հարկերի բնակարանները, ինչպես նաև մոտակայքում կայանված ավտոմեքենաները։

Դեպքի վայրում աշխատում են կոմունալ և արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Մասնագետները շարունակում են արձանագրել վնասները և վերացնել հարձակման հետևանքները։ Բնակիչների համար ստեղծվել են օպերատիվ շտաբներ, որտեղ նրանք կարող են ստանալ անհրաժեշտ օգնություն և խորհրդատվություն։


Leave a Comment