Սեպտեմբերին Հայաստան է ժամանելու «Ռոսատոմ»-ի ղեկավարը

Սեպտեմբերին Հայաստան է ժամանելու ռուսաստանի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավարը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սեպտեմբերին մենք սպասում ենք «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովին, որպեսզի նա ներկայացնի այն առաջարկները, որ այսօր Ռուսաստանը կարող է անել Հայաստանին նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ», – ասաց Փաշինյանը:

«Ատոմակայանի հարցը, ես նախկինում էլ եմ ասել, որ մեզ համար աշխարհքաղաքական ընտրություն չի, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. ով մեզ լավագույն առաջարկը անի, մենք գնալու ենք այդ առաջարկի հետևից», – ընդգծեց վարչապետը:

Leave a Comment