«Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի». Փաշինյան

102-րդ ռուսական ռազմաբազայի հարցը Ռուսաստանի նախագահի հետ չի քննարկվել, բայց եթե «Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, մենք չենք առարկի», – այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել», – հավելեց Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց, թե Հայաստանի համար ռազմաբազան կենսական նշանակություն չունի: «Բայց մենք երբեք էս ընթացքում էդ հարցը չենք բարձրացրել», – ասաց Փաշինյանը:

Leave a Comment