ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի և Իրանի միջև «Պարզեցված մաքսային միջանցք» գործարկելու մասին համապատասխան արձանագրության ստորագրմանը։ Առաջարկը ստացվել է իրանական կողմից։
Այս փաստաթղթով նախատեսվում է հայ-իրանական սահմանին ներդնել համակարգ, որի շրջանակում կողմերը մինչև ապրանքների և տրանսպորտային միջոցների մուտքը մյուս երկրի տարածք՝ էլեկտրոնային եղանակով կփոխանակեն տեղեկություններ բեռների, փոխադրամիջոցների և տնտեսվարող սուբյեկտների մասին։
Համակարգը կիրառվելու է կամավորության սկզբունքով՝ մաքսային օրենսդրության խախտման ցածր ռիսկայնություն ունեցող օրինապահ տնտեսվարողների նկատմամբ։ Պարզեցված ընթացակարգերը տարածվելու են բոլոր տեսակի ապրանքների և փոխադրամիջոցների վրա, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտի։