Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին Երևանի բնակիչ 22-ամյա Սարգիս Շ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 47-ամյա Հարություն Շ․-ն, տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment