Մահացել է դերասան Արման Ումրշատյանի մայրը


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մահացել է դերասան Արման Ումրշատյանի մայրը՝ Ֆլորա Սիմոնյանը։

Տխուր լուրը հայտնել է Արման Ումրշատյանը՝ սոցիալական ցանցում կատարած գրառմամբ։

«Հարգելի ընկերներ, խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է մայրս՝ Ֆլորա Սիմոնյանը»,- գրել է դերասանը։

Past.am-ի տեղեկություններով՝ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 3-ին, «Լուար» սգո սրահում՝ Սիլիկյան 18 հասցեում, ժամը 17:00-ից 20:00-ն։

Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ նույն վայրից, ժամը 14:00-ին։ Ֆլորա Սիմոնյանին կհուղարկավորեն Սպանդարյան գերեզմանատանը։

Past.am-ը ցավակցում է Արման Ումրշատյանին, նրա ընտանիքին և հարազատներին՝ կորստի կապակցությամբ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment