Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, ծաղիկ արտահանել ենք 28 երկիր, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16. Գևորգ Պապոյան



Tert.am-ը գրում է.


Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, ծաղիկ արտահանել ենք 28 երկիր, միրգ՝ 24, բանջարեղեն՝ 16: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:



«Կան որոշ ապրանքներ, որոնք ըստ էության սեպտեմբեր ամսվա համար արտահանման պոտենցիալ այլևս չունեն, դրանք են՝ մոշը, կեռասը, ազնվամորին, ու այդպիսի մի քանի ապրանքներ ևս, հանել ենք, ու փոխարենը ավելացրել ենք ծաղիկի արտահանումները: Դեղձի և թզի համար տրամադրվող վերամշակման նպատակով մթերվող դեղձի և թզի համար տրամադրվող փոխհատուցման ժամկետը ևս մեկ ամսով երկարաձգում ենք, իսկ մնացած աջակցության ծրագրերը, որոնք նախորդիվ կային բոլոր տեսակի ընդունված միրգ-բանջարեղենների համար, պահպանված են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment