Ինդոնեզիայի նախագահը կոչ է արել արագացնել ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի վավերացումը

Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն կոչ է արել արագացնել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը՝ այն անվանելով Հարավ-Հարավ առևտրի զարգացման կարևոր տարր։

«Ինդոնեզիան ցանկանում է, որ այս համաձայնագիրը գործի և ուժի մեջ մտնի հնարավորինս շուտ, հենց որ վավերացման գործընթացը թույլ տա։ Ես կոչ եմ անում բոլոր անդամ երկրներին (ԵԱՏՄ-ի – խմբ.) հնարավորինս շուտ ավարտել իրենց ներքին ընթացակարգերը, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս շուտ օգտվել այս համաձայնագրի դրույթներից», – ասաց Սուբիանտոն Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

Ինդոնեզիայի նախագահի խոսքով ՝ համաձայնագիրը բացում է շուկաներ ինդոնեզացի և եվրոպացի արտադրողների համար և «ծառայում է որպես Հարավ-Հարավ առևտրային ճարտարապետության տարր»։

Leave a Comment