
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի շինաշխատանքները շարունակվում են։ ՀՀ ճանապարհային դեպարտամենտը տեսանյութ է հրապարակել․
Հատվածը ներառում է 32 կմ երկարությամբ նոր ճանապարհ, 15 կամուրջ, 5 տրանսպորտային հանգույց և 2 թունել։ Այն Հայաստանի ամենամեծ շինարարական հրապարակն է։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) միջոցներով։ Շինարարական աշխատանքներն իրականացնում են իրանական կապալառու ընկերությունները։ Ծրագրի վերջնաժամկետ է սահմանված 2027 թվականը։