
Երևանն ինքը կորոշի Եվրոմիությանն իր անդամակցության հարցը։ Դա Երևանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը, տվյալ հարցով Մոսկվայի հետ որևէ շփում չկա։ Այս մասին Արևելյան տնտեսական համաժողովում (ԱՏՀ) լրագրողներին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում լուծել այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում։ «Մեր իրավունքն է՝ լուծել այն արտոնությունների հետ կապված հարցերը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձեցման դեպքում», – ուշադրություն է հրավիրել Օվերչուկը։