Հայաստանի կողմից Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի հնարավոր սահմանումը կլինի քայլ, որն ուղղված կլինի ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ: Արևելյան տնտեսական համաժողովում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եթե Հայաստանը հանկարծ նաև վիզաներ սահմանի, ապա դրանք կսահմանի ոչ թե մեր դեմ, այլ սեփական քաղաքացիների դեմ», — լրագրողներին ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ այդ որոշումը կազդի նաև Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, որոնք Հայաստանում բազմաթիվ հարազատներ ունեն։