Վրաստանի Դմանիսիում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է Հայաստանի երկու մարզերում

Վրաստանի Դմանիսիի շրջանում տեղի ունեցած 3,2 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Հայաստանի Շիրակի և Լոռու մարզերում, հայտնել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Ստորգետնյա ցնցումը գրանցվել է սեպտեմբերի 3-ին՝ ժամը 03:28-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա։ Էպիկենտրոնային գոտում ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։

Հայաստանում երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ և Սիզավետ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր, Ձյունաշող, Սարչապետ և Մեծավան գյուղերում։

Leave a Comment