Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հավանական ներդրումը կլինի ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ ուղղված քայլ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումում։
«Եթե Հայաստանը հանկարծ վիզաներ ներդնի, դա չի անի մեր դեմ, այլ իր սեփական քաղաքացիների դեմ», – լրագրողներին ասել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ այս որոշումը կազդի նաև Ռուսաստանի այն քաղաքացիների վրա, ովքեր մեծ թվով ազգականներ ունեն Հայաստանում։
Արևելյան տնտեսական ֆորումը տեղի է ունենում սեպտեմբերի 1 4-ը Վլադիվոստոկում: