ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը «շատ շուտով կվերանա». Լավրով

Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը «շատ շուտով կվերանա»։ Այս մասին Արևելյան տնտեսական համաժողովում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա կարծիքով՝ Եվրամիությունն իր վարած քաղաքականության հետևանքով կորցնում է տնտեսական առավելությունները, թեև մի շարք երկրներ շարունակում են ձգտել անդամակցել կառույցին։

«Տնտեսական առումով Եվրամիությունը բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ իր անհեռատեսության, եթե չասենք՝ հիմարության պատճառով, կորցնում է իր առավելությունները»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ԵՄ-ին միանալու ցանկության մասին շարունակում են խոսել Հայաստանում և Սերբիայում։

«Մեր սերբ բարեկամները, հիմա էլ մեր հայ գործընկերները շարունակում են ասել՝ ուզում ենք անդամակցել Եվրամիությանը։ Վստահ եմ՝ նրանց այդ ցանկությունը շատ շուտով կվերանա»,- հայտարարել է Լավրովը։

Leave a Comment