Աղետի գոտու 15 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի․ նախատեսված է ավելի քան 101 մլն դրամ

Նախատեսվում է լուծել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած 15 ընտանիքների բնակարանային խնդիրը։ Նրանց կտրամադրվի ուղղակի ֆինանսական աջակցություն կամ բնակարանի գնման վկայագիր։ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 101.9 մլն դրամ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է կառավարության սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում  ընդգրկված համապատասխան նախագծերից։

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակում բնակապահովման իրավունքը վերականգնած ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցության կամ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակելի տարածքով ապահովելու անհրաժեշտությամբ՝ համաձայն ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 1006-Ն որոշման 6-րդ կետի պահանջների:

Մասնավորապես, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի փետրվարի 07-ի N 20-Ա հրամանով ՀՀ Լոռու և ՀՀ Շիրակի մարզերի բնակավայրերում Ծրագրի շրջանակում բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած և շահառու ճանաչված թվով 15 ընտանիքների ցուցակները հաստատվել են, որոնց անհրաժեշտ է տրամադրել ուղղակի ֆինանսական աջակցություն կամ բնակարանի գնման վկայագիր՝ բնակելի տարածքով ապահովելու նպատակով:

Կարգավորմանհարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման Ծրագրից դուրս մնացած և բնակարանային ապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած թվով 15 ընտանիքներ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի փետրվարի 07-ի N 20-Ա հրամանով ճանաչվել են Ծրագրի շահառուներ, որոնց խնդիրը լուծելու համար պետական բյուջեով նախատեսվել է 107,754.5 հազ. դրամ: Ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է 101,946.5 հազ. դրամ (տարբերությունը պայմանավորված է ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից լրացուցիչ տրամադրված ճշգրտված հաշվարկ-հիմնավորումներով):

Շահառուներին նախատեսված աջակցությունը տրամադրելու համար առկա չեն համապատասխան ընթացակարգեր։

 Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Նախագծի ընդունմամբ, հնարավորություն կտրվի մեկնարկել Ծրագրի շահառուներին աջակցության տրամադրման գործընթացը:

Կարգավորման առարկան

Նախագծով կարգավորվում է Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման իրավունքի իրացումը և դատական ակտերով սահմանված պահանջների կատարումը:

Իրավականակտիկիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման արդյունքում, պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում, կլուծվի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 15 ընտանիքների բնակարանային խնդիրը:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծով ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշմամբ հաստատված՝ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի 98-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներից, այն է՝ ավարտին հասցնել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված պետական պարտավորությունների կատարումը, ինչպես նաև չի հակասում ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 8-ի N 16-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի դրույթներին :

Leave a Comment