5 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել • Tribune.am

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 5 մարդու մահ)։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Leave a Comment