Դատավորը տեսնում է՝ մարդն անգիտակից պառկած է, ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի. Արա Ղազարյան






«Պատկերացրեք, քննիչը գրում է, որ մարդը կարող է փախուստի դիմել։ Դա գրելիս մարդն իր  դիմաց աթոռներին անգիտակից վիճակում պառկած է»,-խոսելով ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար անկողնային վիճակում  գտնվող Գագիկ Խաչատրյանին կալանավորելու մասին՝ ասաց Խաչատրյանի պաշտպան Արա Ղազարյանը։

«Հիմա պատկերացրեք դատավորին, որ որոշում է կայացնում. «Ես գտնում եմ, որ նա կդիմի փախուստի, ուրեմն պետք է կալանավորվի»։ Դա ասում է մի մարդու մասին, որն իր դիմաց անշարժ պառկած է։ Ուրմեն, առողջական վիճակով  պայմանավորված կալանքի անհամատեղելիությունը միանում է փախուստի դիմելու անհամատեղելիության հետ»,-մանրամասնեց Ղազարյանը։

Նա ընդգծեց, անձին տանում են դատավորի  մոտ, որ դատավորը պետք է տեսնի, թե ումն է ուղարկում կալանքի, հիմա կա մի իրավիճակ, երբ դատավորը տեսնում է մարդը պռկած է, բայց ասում է, չէ, մարդը կարող է վազելով փախնի։

«Այս ամենն ինչ արվում է Գագիկ Խաչատրյանին պատժելու համար»,-ասաց Ղազարյանը։

Գ. Խաչատրյանի մյուս պաշտպան Երեմ Սարգսյանն էլ նկատեց՝ լավ արդեն ընտրված է կալանքը որպես խափանման միջոց, ուրեմն ինչո՞ւ նրան չեն տեղափոխում բժշկական հաստատություն։

Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուրը` Panorama.am



Leave a Comment