
Քրեակատարողական համակարգում շարունակվում են բարեփոխումները։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իր ֆեյսբության էջում տեսանյութ է հրապարակել, որում մանրամասներ է ներկայացրել։
«Քրեակատարողական հիմնարկներում արդեն տեղադրվել է 231 տեսախցիկ, որոնց թիվը նախատեսվում է հասցնել 300-ի։ Ձեռք է բերվել 48 հարմարեցված ավտոմեքենա՝ ուղեկցումների գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար։ Սևան, Վանաձոր և Արթիկ քրեակատարողական հիմնարկներում ստեղծվել են ուսումնաարտադրական կենտրոններ»,-հայտնել է նա։