
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ի գիշերը երկրի զինված ուժերը Հորմուզի նեղուցում ոչնչացրել են 28 նավ՝ նշելով, որ ԱՄՆ-ն այժմ վերահսկում է նեղուցը։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է զանգվածային հարվածների փաստը։ Նրանց փոխանցմամբ՝ թիրախում եղել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հակաօդային պաշտպանության համակարգերը, ռադարներն ու ենթակառուցվածքները, իսկ նպատակը կանխելն էր նեղուցի ականապատումը։
Ի պատասխան՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում ( Իրաքում, Հորդանանում, Քուվեյթում և Բահրեյնում) գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։
Հաղորդվում է նաև, որ Իրանի ափամերձ շրջաններին հասցված ամերիկյան հարվածների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր։
Իրանական «Fars» գործակալության հաղորդմամբ՝ Իրանի Սիրիկ քաղաքում հարսանիքի ժամանակ ամերիկյան զորքերի հասցրած հարվածի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, ևս 68-ը՝ վիրավորվել։ Այս տվյալները լրատվամիջոցին է փոխանցել Կարմիր մահիկի ներկայացուցիչը։