Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին


Քաղաքականություն


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։


Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման տարիներին իրականացված աշխատանքի և Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար:


 


Leave a Comment