02 Սեպտեմբերի 2026, 20:29
Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի բոլոր 5 զոհերը «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներն են։
Մահացածներից երկուսը տղամարդ են, երեքը՝ կին։ Վթարի ենթարկված «Opel»-ը շահագործվել է որպես տաքսի ավտոմեքենա և իրականացրել Վանաձոր-Երևան-Վանաձոր երթուղին։