ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է 5 պարզ քայլ, թե ինչպես կարելի է գրանցել երեխայի ծնունդը:
Անհրաժեշտ է՝
- Ունենալ էլեկտրոնային ստորագրություն
- Մուտք գործել «Hartak.am» կայք
- Փնտրել «Ստանալ ծննդյան վկայական» դաշտը, սեղմել շարունակել կոճակը և անցնել նույնականացում «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով
- Լրացնել երեխայի անունը
- Ստուգել բոլոր տվյալները և ստորագրել՝ էլեկտրոնային տարբերակով
«Երեխայի ծննդյան վկայականը կուղարկվի այն էլեկտրոնային հասցեին, որը նշվել է հայտը լրացնելիս: Առանց հերթերի, առանց ավելորդ այցելությունների։ Փորձե՛ք առցանց ծառայությունը՝ hartak.am-ում»․- նշվում է նախարարության հայտարարությունում։