Վլադիմիր Կիրակոսյանը վերանշանակվել է իր պաշտոնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վլադիմիր Կիրակոսյանը վերանշանակվել է Էկոպարեկային ծառայության պետի պաշտոնում։

Վլադիմիր Կիրակոսյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 1-ին Երևան քաղաքում։

 

Կրթություն՝

 

2005-2008 թթ. – «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիր՝ էկոնոմիկա և հաշվապահական հաշվառում

2012–2014 թթ. – «Երևանի Ն Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ՝ ապահովագրական գործ

2018-2021 թթ.– Հյուսիսային համալսարան՝ կառավարում

2022-2024 թթ.–ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա` քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն

 

Աշխատանքային գործունեություն՝

 

2010-2015 թթ. – «Էլկա Պրինտ» ՍՊԸ՝տնօրեն
2019-2020 թթ. – «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ՝ տնօրենի տեղակալ
2021-2022 թթ. – «Երևան ՋԷԿ» ՓԲԸ՝ գլխավոր տնօրենի օգնական
2022-2024 թթ. – ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահ

2024 թ․ հունվարի 30-ին նշանակվել է ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ

 

Կուսակցական պատկանելիություն՝

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

2022 թվականի հուլիսի 15-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Էրեբունի վարչական շրջանի խորհրդի նախագահ, 2024 թվականի դեկտեմբերի 11-ին վերընտրվել է խորհրդի նախագահի պաշտոնում:

 

Այլ տվյալներ՝

2002-2004 թթ.ծառայել է ՀՀ զինված ուժերում։ Մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի մարտական գործողություններին։

Անձնական տվյալներ՝

Ամուսնացած է, ունի 3 զավակ:

Leave a Comment