Քուչակ-Ապարան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 10 մարդ հիվանդանոցում է

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության:

Բոլորը տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Leave a Comment