Դժվար է, բայց գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է.

«Դժվար է, բայց գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին։

Այսպես.
2026 թվականի հունվար-հուլիսին ագրոպարենային ապրանքների արտահանման ծավալը կազմել է 849 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2025 թվականի հունվար-հուլիսի համեմատ (865 մլն ԱՄՆ դոլար) քիչ է ընդամենը 1․9 %-ով։
Շարունակում ենք փնտրել նոր շուկաներ»։

Leave a Comment