Դատախազը դատարանում հայտարարել է, որ պատգարակին գամված Գագիկ Խաչատրյանը սիմուլյացիա է անում, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊԵԿ նախկին նախագահի փաստաբանական թիմի անդամ Արա Ղազարյանը։
Փաստաբանական թիմը միջնորդում է վերացնել Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքն ու թույլ տալ, որ նա մեկնի Գերմանիա՝ բուժման։
Ղազարյանը նշեց, որ դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան ու սպասում են հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ արձագանքին։
Հիշեցնենք` Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց: Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՔԿ-ից:
Սեպտեմբերի 1-ին Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է, իսկ Քննչական կոմիտեն դատարան է ներկայացրել նրան կալանավորելու միջնորդություն։
ՔԿ-ի հաղորդմամբ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ են իրականացվել Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված շուրջ 21 ընկերությունների գրասենյակներում և մասնաճյուղերում։