Ուզում եմ գերազանցել Մախաչևի ռեկորդը․ Արման Ծառուկյան – armeniatoday.am

Խառը մենամարտերի (MMA) հայազգի մարզիկ Արման Ծառուկյանը հայտարարել է, որ մտադիր է գերազանցել թեթև քաշային կարգում UFC-ի (Ultimate Fighting Championship) նախկին չեմպիոն Իսլամ Մախաչևի ռեկորդը՝ տիտղոսի պաշտպանությունների քանակով։

«Պատրաստվում եմ տիտղոսը պաշտպանել առնվազն հինգ անգամ։ Ուզում եմ գերազանցել թեթև քաշային կարգի ռեկորդը։ Իսլամը չորս պաշտպանություն է ունեցել, այնպես որ՝ ուզում եմ հինգն անցկացնել, իսկ հետո կտեսնենք՝ կա՛մ կավարտեմ կարիերաս, կա՛մ կտեղափոխվեմ կիսամիջին քաշային կարգ»,- Deep Waters փոդքասթում ասել է Ծառուկյանը։

Ծառուկյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի դեմ։ Հանդիպումը կկայնա սեպտեմբերի 20-ին՝ Լոս Անջելեսի UFC 331 մրցաշարում։

UFC-ում Ծառուկյանի նախորդ մենամարտը տեղի էր ունեցել 2025 թվականի նոյեմբերին՝ Դոհայում կայացած UFC Fight Night 265 մրցաշարում, որտեղ նա երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել էր Դեն Հուկերին։

Leave a Comment