Կիևում հրաձգություն է տեղի ունեցել հետախուզության վարչության և անվտանգության ծառայության աշխատակիցների միջև. կա 1 զոհ և 2 վիրավոր


Միջազգային


Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության մեկ աշխատակից զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են Կիևում Ուկրաինայի անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։

Այս մասին հայտնում է ուկրաինական «Страна.ua» պարբերականը։

Պարբերականը հայտնել էր, որ հետախուզության վարչության և անվտանգության ծառայության աշխատակիցների միջև Կիևում փոխհրաձգություն է տեղի ունեցել՝ խարդախության մեջ ներգրավված զանգերի կենտրոնները միմյանց միջև բաժանելու շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։

«Տուժել է երեք աշխատակից՝ մեկը սպանվել է, երկուսը վիրավորվել են։ Այժմ դեպքի վայր են ժամանել Պետական քննչական բյուրոյի աշխատակիցները»,— ասվում է պարբերականի Telegram-յան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։


Leave a Comment