
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբաններ Արա Ղազարյանը և Երեմ Սարգսյանը հանդես են գալիս մամուլի ասուլիսով։
Հիշեցնենք, որ երեկ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հետ կապված, և ներկայացվել էր կալանավորելու միջնորդություն: Այնուհետև ԱԱԾ-ականները նրան բռնի ուժով հանել են անկողնուց ու պատգարակով տարել դատարան։ Դատավորի որոշմամբ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը՝ 2 ամիս ժամկետով։